04 08 2022

Դատախազության աշխատողների թիվը 20-ով ավելացել են, բայց ո՛չ գույք կա, ո՛չ տեխնիկա

Դատախազության աշխատողների թիվը 20-ով ավելացել են, բայց ո՛չ գույք կա, ո՛չ տեխնիկա

Կառավարությունը օգոստոսի 4-ի նիստի չզեկուցվող հարցով որոշեց․ 25 մլն 127 հազար դրամ հատկացնել դատախազությանը։ Նշվում է, որ 2022թ․ հունիսի 8-ի N 653-Ա որոշմամբ ՀՀ դատախազության հաստիքները ավելացել են 20-ով։ Միաժամանակ, դատախազությունում առկա հիմնական միջոցները ոչ բարվոք վիճակում են, իսկ աշխատակիցներին անհրաժեշտ է ապահովել գրասենյակային գույքով և տեխնիկայով:

Դատախազության աշխատակիցների համար գրասենյակային գույք և տեխնիկա ձեռք բերելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության դատախազության 2022 թվականի կայացած մրցույթների արդյունքում տնտեսած միջոցների հաշվին կհատկացվի 25,127.5 հազ. դրամ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ