22 04 2022

Օտարերկրացիները սկսել են Հայաստանում շատ գույք ձեռք բերել. «Ժողովուրդ»

Օտարերկրացիները սկսել են Հայաստանում շատ գույք ձեռք բերել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաաստանում այս տարվա փետրվարին օտարերկրյա քաղաքացիների կողմից գնված անշարժ գույքի առուվաճառքի գործարքների քանակը կազմել է 112, որից 65-ը իրականացվել է Երեւանում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Կոտայքի մարզում օտարերկրյա քաղաքացիների կողմից կնքվել է գնման 19 գործարք, Արարատում՝ 6, Արմավիրում՝ 4, Սյունիքում՝ 3: Օտարերկրյա քաղաքացիների կողմից վաճառվել է թվով 238 անշարժ գույք, որից 81-ը՝ Երեւանում:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ օտարերկրյա քաղաքացիների կողմից այս տարվա փետրվարին Շիրակի մարզում վաճառվել է 31, իսկ Սյունիքում՝ 2 անշարժ գույք: Մեզ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների կողմից փետրվար ամսին գնվել է 68 անշարժ գույքի, որից 28-ը՝ բնակարան, 11-ը՝ բնակելի տուն, արտադրական նշանակության մեկ շինություն, 18 հող, հասարակական նշանակության 3 շինություն:

Թվով 3 իրանցի է փետրվար ամսին անշարժ գույք գնել՝ 2-ը՝ բնակարան, մեկը՝ հող: ԱՄՆ 11 քաղաքացի է Հայաստանում անշարժ գույք գնել: Սրան զուգահեռ, նկատենք, որ Ռուսաստանի Դաշնության 185 քաղաքացի վաճառել է Հայաստանում գնած անշարժ գույքը:

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ