Ռուսական զինված ուժերը հայտնում են, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը լարվել է։
«Նշվում է իրավիճակի սրում զորախմբի պատասխանատվության գոտում: Ադրբեջանի զինված ուժերը Սարիբաբա բարձուքնի տարածքում խախտել են հրադադարը», - ասվում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության տեղեկագրում։
Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը, ադրբեջանական եւ հայկական կողմերի ներկայացուցիչների հետ միասին, ձեռնարկվում են միջոցներ իրավիճակի կայունացման համար։
Նշվում է, որ Ռուսաստանի խաղաղապահ ստորաբաժանումները պարեկային ծառայություն են իրականացնում Մարտակերտի եւ Մարտունու ուղղությամբ։
«Ռուս խաղաղապահների անվտանգությունը եւ հնարավոր միջադեպերը կանխելու համար, Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ ապահովվում է շարունակական փոխգործակցությունը», - ասվում է տեղեկագրում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը