03 08 2022

Թափուր են մնացել մասնագիտություններ, որոնք առաջնային են, պահանջարկ ունեն աշխատաշուկայում․ Լուսինե Գրիգորյան



«Թափուր են մնացել մասնագիտություններ, որոնք առաջնային են, պահանջարկ ունեն աշխատաշուկայում»,-այս մասին հրավիրված ասուլի ժամանակ ասաց  ՀՀ ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանը: Նրա խոսքով անգամ անվճար տեղեր հատկացնելու պարագայում դրանք մնացել են թափուր:

«Խոսքը հիմնականում բնագիտական, հումանիտար, հասարակագիտական մասնագիտություններին է վերաբերվում: Պատճառները խորքային են, առանձնահատուկ ուսումնասիրություններ չեն արվել, բայց այս տարվա ընդունելության արդյունքներն էլ ամփոփելուց հետո կփորձենք այլ գերատեսչությունների հետ  համատեղ որոշակի վերլուծություններ անել, վերհանել այն պատճառները, որոնցով պայմանավորված մի շարք մասնագիտություններ չեն համալրվում»,-ասաց բանախոսը։

Նրա համոզմամբ, պատճառներից մեկն այն է, որ հասարակությունը լայն իրազեկվածություն չունի կրթական համակարգի մասին, այն վերջնարդյունքների, որոնք պետք է ունենա շրջանավարտը բուհն ավատելուց հետո:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ