Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․
«Մեզ է դիմել մի դիմորդ, որը 1 քննությունից ստացել է առավելագույն՝ 20 միավոր, բայց ընդունվել է ոչ թե անվճար, այլ վճարովի համակարգով, քանի որ հավասար միավորների դեպքում հաշվի է առնվել «աստղանիշով» երկու առարկաների հանրագումարը, սակայն նա այդ աստղանիշերով առարկաները 11-րդ և 12-րդ դասարաններում չի ընտրել (կամընտրական են եղել՝ չի ընտրել), ուստի հաշվի են առել 10-րդ դասարանի գնահատականները:
Ընդ որում, եթե հաշվի առնվեր պետական ավարտական քննություններից միջին թվաբանականը (դրանք 12-րդ դասարանում են հանձնում), ապա դիմորդը վստահաբար կընդունվեր անվճար։
Հիմա հարց։ Դիմորդը 2020 թվականի ընթացքում էլ ի՞նչ պետք է աներ, որ ընդունվեր անվճար։ Այլ կերպ ասած՝ որքանո՞վ է իրավաչափ 2020 թվականին հաշվի առնել 2018 թվականի գնահատականները։
Եթե սխալ եմ տրամաբանում, գրեք - ես կրթական իրավունքի մասնագետ չեմ, ուղղակի իմ հասկանալով՝ եթե դիմորդը դիմելու տարում արել է առավելագույնը, նա չի կարող չստանալ առավելագույնը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը