02 08 2022

Բա ինչի՞ առաջ չէին արգելում․ իրավապաշտպանը հիշում է նախկինում ընդդիմադիր աշխատող սփյուռքահայերին



«Չհասկացա՛, էս երկիրը բոլոր հայերի համար չէ՞․ սրիկա՛ն, Սերժ Թանկյան կոչեցյալը,  եկել էր էստեղ  ազգակործան հեղափոխություն էր անում,  հիմա չգիտեմ որտեղ է գլուխը մտցրել՝  Արսինե Խանջյան էր, ինչ էր  այդ մեկի հետ»,-այս մասին ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝  իր տեսաուղեձում։

« Որ եկել էին այստեղ, 2016 թվականին,  ամենախայտառակ հակաիշխանական  խայտառակություններն էին  անում, որևէ մեկի մտքով անցա՞վ  էդ  սրիկաներին արգելել մուտքը Հայաստան, հիմա դուք ի՞նչ իրավունքով եք այս մարդկանց մուտքը Հայաստան արգելում»,-ասաց Ռուբեն Մելիքյանը՝ մասնավորեցնելով խոսքը։

 «2016-2018 թվականից սերտորեն աշխատել եմ  Հոլանդիայի Հայ դատի գրասենյակի ղեկավար  Մասիս Աբրահամյանի հետ,  գիշեր-ցերեկ  նա պատրաստ է օգնել հայրենիքին։ Էդպիսի մարդկանց դեմ ե՞ք դուք պայքարում ։ Վերածվել  եք Ադրբեջանի ռայոնի, դաշնակցական գործիչներին մուտքն եք արգելում»,-նշեց իրավապաշտպանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ