ՄԻՊ հաստատության միջամտությամբ ձեռք էր բերվել նախնական պայմանավորվածություն առ այն, որ ինձ ժամը 16:00-ին կթույլատրվի այցելել «Զվարթնոց» օդանավակայանի սպասասրահում պահվող Մասիս Աբրահամյանին՝ նրան իրավաբանական օգնություն տրամադրելու նպատակով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Հիմա եկել եմ - հասել եմ օդանավակայան, բայց անհասկանալի պատճառներով չի ապահովվում իմ մուտքը Մասիս Աբրահամյանի մոտ։
Փաստորեն, կոպտորեն խախտվում է նաև Մասիս Աբրահամյանի՝ իրավաբանական օգնություն ստանալու սահմանադրական իրավունքը»,- գրել է Մելիքյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը