Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը գրում է.
Նոր զարգացումներ Վահագն Վերմիշյանի առողջական վիճակի վերաբերյալ
Հենց նոր խոսեցի Վահագն Վերմիշյանի հետ և տեղեկացա, որ Վ. Վերմիշյանը հիվանդանոց տեղափոխվելու դիմում է ներկայացրել ՔԿՀ, սակայն դիմումի ընթացքը չի ապահովվում: Արվում է ամեն ինչ, որպեսզի քողարկվի առողջական վիճակի սրացումները: ՀՀ արդարադատության նախարարությանը կոչ եմ անում անիմաստ տեքստեր հրապարակելու փոխարեն ապահովել Վ. Վերմիշյանի տեղափոխությունը հիվանդանոց, ճնշում չափելով գլխուղեղի խնդիրները չեք կարող ախտորոշել:
Հ.գ. Քանի որ մեր ՄԻՊ-ի ֆեյսբուքյան էջը ինձ բլոկել է՝ խնդրում են թեգեք թող տեսնի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը