23 07 2022

Երևանի քաղաքապետարանի ժամացույցից լսվող երաժշտությունը կհնչի նաև վարչական շրջաններում

Երևանի քաղաքապետարանի ժամացույցից լսվող երաժշտությունը կհնչի նաև վարչական շրջաններում

Յուրաքանչյուր ժամը մեկ Երևանի քաղաքապետարանի աշտարակային ժամացույցից լսվող երաժշտությունն այսուհետ կհնչի նաև միաժամանակ 12 վարչական շրջաններում. ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

«Երևանի հիմնի ղողանջների ներքո տեղական ժամանակն ազդարարող համակարգը Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ տեղադրվել է բոլոր թաղապետարաններում:

Քաղաքապետարանի՝ ինքնատիպ ճարտապետությամբ շենքի աշտարակն ունի 50 մետր բարձրություն, ժամացույցը 45 մետրի վրա է:

Օրվա ժամին ու օդի ջերմաստիճանին այսուհետ քաղաքացիները կարող են ծանոթանալ նաև Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի տանիքին տեղադրված նոր LED էկրանից: Նախկին համակարգն այլևս չէր գործում և վերականգնման ենթակա չէր:

Աշխատանքի ու հանդիպման շտապող քաղաքացիների համար սա երևանյան կոլորիտը վերադարձնելու ևս մեկ նախաձեռնություն էր», - գրել է քաղաքապետը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ