Եվրոպացիները համագործակցում են Ադրբեջանի հետ՝ հաշվի չառնելով, որ այդ երկրում դիկտատուրային ռեժիմ է․ Էլիբեգովա
«Ադրբեջանը հիմա մոտավորապես վերապրում է այն իրողությունը, որը մեզ մոտ էր առաջին արցախյան պատերազմից հետո։ Իրենք հաղթել են պատերազմում, բայց էյֆորիան կամաց-կամաց սառում է, ի հայտ են գալիս բոլոր սոցիալական-տնտեսական խնդիրները»,- քննարկման ժամանակ ասաց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան։
Նրա խոսքով Ադրբեջանում հասունանում են սոցիալական բունտի ռիսկերը։
Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, նա նշեց, կիզակետում Եվրոպայի հետ համագործակցությունն է նավթագազային սեկտորում։
«Եվրոպացիները համագործակցում են Ադրբեջանի հետ՝ հաշվի չառնելով, որ այդ երկրում ավտորիտար և դիկտատուրային ռեժիմ է, որովհետև երբ որ հերթը հասնում է գազին, իրենց կոմֆորտին, իրենք խնդիր չեն տեսնում, համագործակցում են Ադրբեջանի հետ, որն իրենց իսկ զեկույցներով կամ տարբեր միջազգային կառույցների հայտարարություններով դեմոկրատիայից շատ հեռու է, խախտվում են մարդու իրավունքներ, կա կոռուպցիա և այլն։ Երբ հերթը հասնում է ռեալ պոլիտիկին, եվրոպացիները հիմա ադրբեջանցիների հետ բավականին բարիդրացիական շփումների մեջ են տնտեսական ոլորտում»,- ասաց ադրբեջանագետը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը