Մինչև հուլիսի 21-ը ներառյալ այդ ջերմային ալիքի ազդեցությունը պահպանվելու է, ջերմաստիճանը Երևանում և Արարատյան դաշտում կտատանվի 38-40 աստիճանի սահմաններում, լեռյային հատվածներում՝ 30-33 աստիճանի սահմաններում: Ասուլիսի ժամանակ ասաց Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերեւութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
«Հուլիսի 22-ից հետո այդ ջերմային ալիքը աստիճանաբար նահանջում է դեպի հարավ՝ իր տեղը զիջելով Սև ծովից եկող համեմատաբար սառը օդային հոսանքներին, որոնք այդքան էլ ինտենսիվ չեն: Ըստ կանխատեսումների հուլիսի 22-25-ն ընկած ժամանակահատվածում ճերմաստիճանը 4-5 աստիճանով կնվազի և արդեն 23-24-ին ցերեկային ժամերին 38-40-ի փոխարեն կունենաք մինչև 34-35 աստիճան տաքություն»:
Ավելին՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը