07 07 2022

Գնաճն ու պրոֆեսորադասախոսական կազմի երիտասարդացման հիմնախնդիրը ՀՀ պետական բուհերում. Արմենուհի Կյուրեղյան

Գնաճն ու պրոֆեսորադասախոսական կազմի երիտասարդացման հիմնախնդիրը ՀՀ պետական բուհերում. Արմենուհի Կյուրեղյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը գրում է.

ՀՀ-ում պետական բուհերում պրոֆեսորադասախոսական կազմի տարիքային բաշխվածությունն ըստ ԿԳՄՍ նախարարության՝ իմ հարցմանը 2022թ․ փետրվարին տրված պատասխանի,  ունի հետևյալ տեսքը․

Պրոֆեսորադասախոսական կազմ       7876

Որից՝ իգական

3637

Տարիքային բաշխվածություն

 

Տարիքային խումբ

Տարիքային խմբում ներառվածներ

Մինչև 30

549

31-35

858

36-40

1024

41-45

1021

46-50

848

51-55

612

56-60

668

61-63

461

64-ից մեծ

1835

Աղյուսակից ակնհայտ երևում է, որ երիտասարդների թիվը էապես պակաս է բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի մեջ, իսկ դա նշանակում է, որ ընդամենը մոտ ապագայում բուհերն ունենալու են դասախոսական կազմի լրացման լուրջ խնդիրներ։ Այսինքն՝ այն լրացնելու համար բուհերը ստիպված իջեցնելու են դասախոսական կազմի համար պահանջվող չափորոշիչների նշաձողը։ Դա առաջին հերթին  ազդելու է կրթության որակի վրա, հասարակության կյանքի բոլոր ոլորտներում ապագա մասնագետների մասնագիտական գիտելիքների, կարողությունների ու հմտությունների վրա։

Իսկ ինչու երիտասարդները չեն ձգտում լրացնել բուհերի պրոֆեսորադասախոսական կազմը։

Հարցի պատասխանը ակնհայտ կդառնա, եթե ուսումնասիրենք ՀՀ պետական բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձերի ամսական բաշխվածությունը  /նորից ըստ նույն հարցման պատասխանի/

Միջին ամսական աշխատավարձ

Գիտական աստիճան / կոչում

Միջին ամսական աշխատավարձ՝

 ըստ գիտ․աստ․ / կոչման

Առանց գիտական աստիճանի/կոչման

112․000

Գիտությունների թեկնածու

117․000

Գիտությունների դոկտոր

135․000

Դոցենտ

138․000

Պրոֆեսոր

187․000

Գիտությունների թեկնածու, դոցենտ

141․000

Գիտությունների թեկնածու, պրոֆեսոր

184․000

Գիտությունների դոկտոր, դոցենտ

219․000

Գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

228․000

Եթե հաշվենք փետրվարից մինչև հունիս գնաճի տեմպերը, ապա այս թվերը իրենց գնողունակությամբ  էապես նվազել են։

Հիմա հարց՝ ինչո՞ւ պետք է երիտասարդը գնա բուհ՝ դասավանդելու, եթե գնաճն օրեցօր ավելանում է, իսկ աշխատավարձերն օրեցօր նվազում են բուհերում՝ եթե ոչ բացարձակ թվերով, ապա առնվազն՝ ծանրաբեռնվածությունն ավելանում է, որը համարժեք է աշխատավարձի իջեցման։

Այսօր արդեն ունենք նաև երիտասարդ կադրերի արտահոսք  բուհերից։

Եթե հաշվի առնենք այն փաստը, որ աղյուսակում ներկայացված թվերը հանրապետական միջին են, իսկ մարզերում դրանք միջինից ավելի ցածր են, ապա ակնհայտ է դառնում, որ այդ հիմնախնդիրը մարզային բուհերի համար շատ ավելի լուրջ է։

Եթե հաշվի առնենք նաև, որ գնաճի արդյունքում բնակչության սոցիալ-տնտեսական պայմանների վատթարացման արդյունքում նվազում է դիմորդների թիվը, հետևաբար՝ նաև ուսանողների թիվը, ապա այս խնդիրը ավելի  ցայտուն է դառնում։

Փաստորեն, այսօրվա գնաճի ազդեցությունը խիստ վտանգավոր է նաև երկարաժամկետ հատվածում, իսկ մեր երկրի էկոնոմիկայի նախարարն ասում է՝ գնաճ կա, բայց մարդիկ ավելի լավ են ապրում։

Իսկ միգուցե նա նկատի ունի միայն իրե՞ն, իր շրջապատի՞ն, իր թիմի՞ն։

Կուզեմ հիշեցնել մի պատմություն․ կառավարության ղեկավարներից մեկը Գյումրիում բնակչության հետ հանդիպման ժամանակ ասում է․

- Այսուհետ մենք ավելի լավ ենք ապրելու։

- Հբը մե՞նք, - հնչում է արձագանք։

Սիրելի՛ դասախոսներ, այս իշխանությունները, բացի իրենց կյանքի որակի բարձրացումից, այն էլ՝ երկիրը կործանման տանելու ճանապարհով, ուրիշ բանի մասին չեն ուզում, արդեն չեն էլ կարող, արդեն նրանց չեն էլ թողնի /Ջհանգիրյանը վկա/ մտածել։

Սիրելի՛ դասխոսներ, մենք այլընտրանք չունենք, մեր երկրի փրկությունը, համախմբվելով, սրանց օր առաջ իշխանությունից հեռացնելու մեջ է։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ