30 06 2022

Հազար փաստ կա դավաճանության, թող կանչեն հարցաքննության ու ձերբակալեն․ զոհվածի հայրը՝ Փաշինյանի մասին



«Հազար  փաստ կա դավաճանության, թող կանչեն հարցաքննության ու ձերբակալեն , Սեպտեմբերի 25-ին իմացել ա , որ պատերազմ է լինելու, ինչի՞ ոչ մի բան չի արել, մարդիկ քնած են դիմավորել պատերազմը։  Մենք խնդրե՞լ ենք իր զրոյական կետից սկսի բանակցությունները»,-այս մասին ասաց զոհվածի հայրը։

Հիշեցնենք, որ զոհված զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են անում Դատախազության շենքի առջև: Նրանք պահանջում են, որ Քննչական կոմիտեում 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (պաշտոնական լիազորությունների չարաշահում, որն առաջացրել է ծանր հետեւանքներ) հարուցված քրեական գործը փոխանցել ԱԱԾ-ին։ Ծնողները պահանջում են նաև, որ գործը քննվի առերևույթ պետական դավաճանության 299-րդ հոդվածով, և որ Նիկոլ Փաշինյանը կանչվի հարցաքննության:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ