Այսօր՝ հունիսի 28-ին, Վերաքննիչ քրեական դատարանում Փաշինյանի դեմ քրեական գործ չհարուցելու որոշման դեմ բողոքի քննությունից հետո զոհված զինծառայողների հարազատների և դատախազների միջև իրավիճակը լարվեց։
Նիստերի դահլիճը լքող դատախազներին զոհվածի հարազատը փորձեց հարց ուղղել, բայց քանի որ փորձեցին անտեսել, ծնողներից մեկը նրանց անվանեց՝ «թուրք», որին ի պատասխան՝ դատախազներից մեկն ասաց․ «Արա փոշին էլ ես դու, թուրքն է»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը