27 06 2022

Ադրբեջանն ու Թուրքիան միավորվել են, Ղարաբաղն ազատագրվել է․ Էրդոանի խոսնակ

Ադրբեջանն ու Թուրքիան միավորվել են, Ղարաբաղն ազատագրվել է․ Էրդոանի խոսնակ

Ղարաբաղյան հարցը լուծվել է թուրք-ադրբեջանական դաշինքի կողմից։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը։ «Ինչու մենք փակեցինք Հայաստանի հետ սահմանը 92-ին։ Ղարաբաղի գրավման հետ կապված։ Հիմա պայմանները փոխվել են։ Ադրբեջանն ու Թուրքիան միավորվել են, Ղարաբաղն ազատագրվել է եւ մենք սկսել ենք հարաբերությունների նորմալացում Հայաստանի հետ։ Ղարաբաղի հարցը լուծվել է Ադրբեջանի եւ Թուրքիայի միասնության շնորհիվ»,- ասել է Քալընը։

Քալընը խոսել է նաև Երևանի հետ Անկարայի հարաբերությունների մասին.«Ներկայումս մենք անցնում ենք Հայաստանի հետ հարաբերությունների արագ կարգավորման գործընթացով։ Մենք պետք է լուծենք խնդիրները և առաջ շարժվենք»,- ասել է Թուրքիայի ղեկավարի խոսնակը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ