24 06 2022

Ջհանգիրյանը բացահայտեց՝ Փաշինյանի կողմից ուղարկվել էր ԲԴԽ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո, որ բռնագրավեր դատական իշխանությունը

Ջհանգիրյանը բացահայտեց՝ Փաշինյանի կողմից ուղարկվել էր ԲԴԽ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո, որ բռնագրավեր դատական իշխանությունը

Zham.am-ը գրում է.

Գագիկ Ջհանգիրյանը հայտնի է իր անկեղծությամբ: Նա, սովորաբար, ասում է այն, ինչ մտածում է: Եվ քանի որ չունի ոչ քաղաքական, ոչ էլ դիվանագիտական նրբանկատություն, ապա նա ասում է այն, ինչը, սովորաբար,  չեն ասում քաղաքական գործիչները:

Ջհանգիրյանի երեկվա հարցազրույցից պարզ է դառնում, որ մինչև  2020 թվականի նոյեմբերի 9-ը Նիկոլ Փաշինյանը ձեռնպահ էր մնում իրեն օգտագործել դատական իշխանության մեջ: Պատճառն էլ է հասկանալի, Ջհանգիրյանը հայտնի էր, որպես հին Հայաստանի  վատ ավանդույթների խորհրդանիշ, մասնավորապես մարմնավորում էր 1995 թվականի կեղծված խորհրդարանական ընտրությունները:

Եւ, հաշվի առնելով այդ հանգամանքը, քաղաքական ուժերը սովորաբար խուսափում էին օգտվել իր ծառայություններից: 1999-ի հոկտեմբերի 27-ից հետո, որպես քաղաքական փոխզիջում, Ջհանգիրյանը պահպանեց իր իշխանությունը մինչև 2008 թվականը: 2008-ին, համարելով որ իշխանությունը փլուզված է, Ջհանգիրյանը հրաժարցեվ իր պաշտոնից, որպեսզի արդեն տեր-պետրոսյանական իշխանությունում ստանա ավելի բարձր պաշտոն: Սակայն 2008-ին Սերժ Սարգսյանին հաջողվեց պահպանել իշխանությունը և Ջհանգիրյանի հաշվարկները սխալ դուրս եկան և նա ոչ միայն կորցրեց իր նախկին պաշտոնը, այլև կալանքի տակ հայտնվեց ավելի քան մեկ տարով:

Փաշինյանի իշխանության գալուց հետո, Ջհանգիրյանի հույսերն արթնացան, սակայն «նոր» հռչակված իշխանությունը չէր ուզում իր ձեռքերը կեղտոտել հնագույն վատ բարքերի հետ կապ ունեցող անձի հետ: Ահա, թե ինչու տևական ժամանակ Ջհանգիրյանը նեղսրտած էր Փաշինյանի պահվածքից: Նույնիսկ ՍԴ-ի ոչնչացման գործում Փաշինյանը հրաժարվեց օգտվել Ջհանգիրյանի ծառայությունից:

Բացի այդ, քաղաքական «կուսությունը», որպես այցեքարտ հռչակած իշխանությունը չէր կարող իր շարքերի մեջ ընդգրկել ընտրակեղծիքների հիմնադրին:

Սակայն ամեն ինչ փոխվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, երբ Փաշինյանը զգաց, որ կարող է կորցնել իշխանությունը և այդ իսկ պատճառով նա որոշեց ընդգրկել բոլոր տեսակի միջոցները սեփական իշխանությունը պահպանելու համար:

Եվ հենց այդ ժամանակ էլ «հիշվեց» Գագիկ Ջհանգիրյանը: Այդ մասին նա խոսեց նաև Պետրոս Ղազարյանի մոտ, երբ նշեց, որ հենց այդ ժամանակ Փաշինյանի մոտ առաջացել էր մտահոգություն, որ դատական համակարգը, կարող էր դուրս գալ իր վերահսկողությունից: Հենց դրա համար էլ այդ համակարգ Փաշինյանն ուղարկեց Ջհանգիրյանին, անտեսելով 1995-ի կեղծված ընտրությունների հանգամանքը, քանզի կոնի վրա դրված էր իր իշխանության գոյությունը:

Հիշենք, որ ընդամենը դրանից մեկ տարի առաջ, նա Վազգեն Մանուկյանին համարեց 1996-ի կեղծված ընտրությունների զոհ:

Ջհանգիրյանի անկեղծությունը Պոտրոս Ղազարյանի մոտ ևս մեկ մեկ անգամ համոզեց, որ Փաշինյանի այսօրվա գերնպատակը ամեն գնով սեփական իշխանության պահպանումն է, քանզի դրա այլնտրանքը նրա համար կարող է լինել քրեական հետապնդումը, Հայաստանի և Արցախի պետականությունների փլուզմանը նպաստելու համար:

Սա է իրականությունը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ