Ես առհասարակ ինձ թույլ չեմ տվել լսել այդ ձայնագրությունը: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ասաց Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված Արտակ Զեյնալյանը՝ պատասխանելով Ռուբեն Վարդազարյանի հրապարակած աղմկահարույց ձայնագրության վերաբերյալ հարցին:
«Ուղղակի չեմ լսել այդ ձայնագտրությունը, նմանատիպ ձայնագրություններ չեմ լսում: Իրավական գործընթաց է գնում, ու ես՝ որպես դատավորի թեկնածու, պարտավոր եմ դիրքորոշում չհայտնել»:
Ինչ վերաբերում է հարցին՝ իսկ ԲԴԽ-ի մասին դուք նու՞յն կարծիքն ունեք, ինչ Գագիկ Ջհանգիրյանը, Զեյնալյանն ասաց. «Դուք ինձ անընդհատ փորձում եք ներքաշել ձեր ուզած պատասխանի մեջ, ես արդեն պատասխանեցի այդ հարցին»:
Ավելին՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը