Երեւանում այսօր՝ հունիսի 23-ին, ժամը 20:30-ի սահմաններում ուժեղ քամու հետեւանքով Երվանդ Քոչար փողոցում՝ Նար-Դոսի անվան թիվ 14 հիմնական դպրոցի բակում, հսկայական բարդին արմատից պոկվել ու տապալվել է: Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։
Նախնական տեղեկություններով՝ տուժածներ չկան, սակայն փլուզվել է դպրոցի տուֆե պարսպի մի հատված, տապալման հետեւանքով վնասվել են դպրոցի դիմաց կայանված Mercedes, Toyota Camry եւ Mazda 3 մակնիշի ավտոմեքենաները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը