21 06 2022

Ապարանում կրակոցների միջադեպի օրը մի խումբ անձինք ներխուժել են հիվանդանոց, կոտրել մուտքի դուռն ու ապակիները

Ապարանում կրակոցների միջադեպի օրը մի խումբ անձինք ներխուժել են հիվանդանոց, կոտրել մուտքի դուռն ու ապակիները

Հունիսի 19-ին, երբ Արագածոտնի մարզի Նիգավան գյուղում տեղի ունեցած կրակոցներից հետո հրազենային վնասվածքներով «Ապարան» բժշկական կենտրոն էին տեղափոխվել բոլոր վիրավորները, հիվանդանոց են այցելել մեծ թվով քաղաքացիներ, որոնք բժշկական կենտրոնում վիրավորներին բուժօգնություն ցուցաբերելու ընթացքում դիտավորյալ վնասել են հիվանդանոցի գույքը, կոտրել են նախասրահի մուտքի դուռը, ապակիները և մի քանի գույք տակնուվրա արել, հայտնում է shamshyan.com-ը:

Այդ մասին ոստիկանության Ապարանի բաժնի համայքնային ոստիկանության խմբի ավագ տեսուչը հայտնել է իր վերադասին, ում հանձնարարականով էլ հիվանդանոց են ժամանել մեծ թվով ոստիկանության ծառայողներ ոչ միայն ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունից  ու ոստիկանության Ապարանի բաժնից, այլ նաև ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունից և նույն վարչության «սև բերետները»:

Գույքի դիտավորությամբ ոչնչացում հատկանիշներով ոստիկանության Ապարանի բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝  հիվանդանոց ներխուժած, գույքային վնաս պատճառած անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ միջադեպի հետևանքով երկու երիտասարդ էր սպանվել, ևս հինգ մարդ հրազենային վնասվածքներով հոսպիտալացվել էին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ