18 06 2022

ՊՈԱԿ-ը դարձրել են իրենց անձնական «բոստանը». «Փաստ»

ՊՈԱԿ-ը դարձրել են իրենց անձնական «բոստանը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Մեր ունեցած տեղեկություններով, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿում քպական կադրային ջարդ է սկսվել ոչ իշխանական հայացքներ ունեցող աշխատակիցների նկատմամբ։ Մասնավորապես, վերջին մեկ ամսվա ընթացքում տարբեր դրդապատճառներով ինչպես այլ պետական հիմնարկներից, այնպես էլ այս ՊՈԱԿ-ից հեռացվում են աշխատակիցներ, որոնք մասնավոր զրույցներում ոչ դրական են արտահայտվում իշխանության քաղաքական ուղղության հանդեպ։

ՊՈԱԿ-ը այս պահին ղեկավարում է ժամանակավոր պաշտոնակատար՝ Արմեն Հովհաննիսյան անուն-ազգանունով, որը, ըստ «օդում կախված լուրերի», համարվում է քպական պատգամավոր Դավիթ Դանիել յանի հովանավորյալը։ Կառույցում խոսում են, որ այս անձինք ՊՈԱԿ-ը դարձրել են իրենց անձնական «բոստանը», որից օգտվում են թե՛ իրենք, թե՛ իրենց ծանոթ-բարեկամները, ինչպես նաև ծառայեցնում են քպական շրջանակներից մարդկանց աշխատանքի ընդունելու համար։ Իսկ ահա այն աշխատակիցները, որոնք երկարամյա փորձ ու գիտելիք ունեն, զրկվում են աշխատանքից և եկամուտից, քանի որ, օրինակ՝ մասնակցել են ընդդիմադիր հանրահավաքների կամ հակաիշխանական երթերին։

Մեր զրուցակիցներից մեկը պատմում էր, որ նրանք հիմնարկում աշխատանքի են տեղավորում իրենց բարեկամներին, ընկերներին, որոնք ստանում են բարձր աշխատավարձ, հավելումներ, պարգևավճարներ: Ասում են նաև, որ նույնիսկ ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող մեքենան վերջին մեկ տարում սպասարկում է ոչ թե պետական հիմնարկի, այլ պատգամավոր Դանիել յանի կարիքները։

Այս ամենի ֆոնին, փոխարենը, «հականիկոլականներին» զրկում են անգամ հավելումներից՝ չնայած նրանք պատշաճ կատարում են իրենց պարտականությունները։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ