18 06 2022

Մարդ ու կնիկ միասին ինքանխոստովանություն կանեք․ Hraparak.am

Մարդ ու կնիկ միասին ինքանխոստովանություն կանեք․ Hraparak.am

Hraparak.am-ը գրում է․

«Խաղաղության օրակարգը կտուցիդ եկար։ Դեռ ապրիլյան քառօրյան չէր եղել, որ կնիկդ ասում էր՝  փամփուշտները կրակելու համար չեն, պիտի լռեն։ Իբր հանուն խաղաղության մի խումբ կնանիք էր հավաքել, անունն էլ դրել՝ «Կանայք հանուն խաղաղության» և նրանց նվիրում էր  զենքից պատրաստված զարդեր: Ալիեվի կնկան Արցախ թեյի ու մուղամ լսելու էր հրավիրում։ Ասում էր՝ Արցախի առաջին պատերազմի զոհերը հանուն ոչնչի են զոհվել։ Ինքը մի կողմից, դու մի կողմից։ Դու էլ սկսեցիր Ադրբեջանի կողմից գլխագին նշանակած գեներալ Մանվելի օպերացիա- կինոնկարահանումը։ Անցար մյուս հերոսին՝ Խաչատուրովին։ Եկեղեցի, ընտանիք, պետական կառույց ավազե տնակի պես հողին հավասարվեց։  

Դուք մարդ ու կին պատրաստված էիք եկել։ Եկել էիք՝  պատերազմի մեջ գտնվող ժողովրդին զինաթափելու, ոգին կոտրելու։ Եկել էիք , ինչ ստեղծել էինք՝ քանդելու համար։ Հիմա ի՞նչ ունենք։ Կասե՞ք։

Ի՞նչ թողեցիք, որ ձեր ձեռքը չավերեց։ 

Արցախը հանձնեցիր ու փիլիսոփայում ես՝ իբր միայն մենք չենք այդպես, ամբողջ աշխարհն է այդ վիճակում․ 

«Դուք կարող եք տեսնել, որ ոչ մեծ, ոչ փոքր երկրների գոյությունը երաշխավորված չէ, ցավոք։ Եվ միակ երաշխիքը, որ կարող է լինել պետության ու անվտանգության համար, համապարփակ խաղաղությունն է։ Դա այն է, երբ հարևանների հետ հարցերը կարգավորված են, սահմանները սահմանազատված և սահմանագծված են, մենք հիմա փորձում ենք գնալ այս ճանապարհով»։

Մենք շատ բան ենք տեսնում ու հասկանում։ Բայց մի բան չենք կարողանում հասկանալ։ Որ դուք մարդ ու կին կարող էիք գալ, որ այս փոքր երկիրը ձեր ձեռքով լավաշի դուրում անեք ու ,,կոխեք աշխարհի երախը,,։ Թուրքի երախից մազապուրծ եղած ժողովրդին նորից տանեք թուրքի երախ ու ասեք՝ երախի անդնդի վրա խաղաղ ապրեք։ Հիմա չքմեղացած հայտարարում եք, թե ոչ ոք չի կարող երաշխիք տալ, որ խաղաղության օրակարգը հաջողություն կունենա։ Վերջը մոտենում ես նոր ինքնախոստովանության։

Եթե նախորդ անգամ միայն դու էիր ինքնախոստովանություն արել, որ կարող էիր կանգնեցնել պատերազմը, որ զոհեր չլինեին, այս անգամ մարդ ու կնիկ միասին եք ինքնախոստովանություն անելու։ Էֆթանազիայի միջոցով խաղաղ մահ եք բերել մեր ժողովրդին։ Որ մեռնելուց անգամ մարդիկ երանության մեջ ասեն Նիկոլ փրկիչ, Նիկոլ փրկիչ։ Ով այդ մահը չի ընդունում, դուք հետապնդում,  ձերբակալում եք նրան․․․ Ձեր խաղաղության օրակարգը մարդուն, ազգին մահվան հասցնելն է, էֆթանազիայով ճանապարհելը ու երկիրը դատարկելը»։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ