17 06 2022

Փաշինյանն ինչպես խոստացել էր սկսել է վաճառքի հանել պետական գույքը

Փաշինյանն ինչպես խոստացել էր սկսել է վաճառքի հանել պետական գույքը

Կառավարությունն ընդունել է «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մրցույթով մասնավորեցնելու մասին» որոշում:

Ըստ հիմնավորման, ընկերության գործունեության հիմնական տեսակը վերականգնողական բուժումն է: Գիտահետազոտական ինստիտուտն ընդգրկված է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքի ցանկերում և ենթակա է մասնավորեցման:

Ընկերության 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը ներկայացվել են մասնավորեցման. մրցույթները չեն կայացել հայտեր չլինելու պատճառով։

Հաշվի առնելով, որ ընկերության բաժնետոմսերը 3,497,947.95 հազ. դրամ արժեքով չի վաճառվել, իսկ նոր գնահատված արժեքը կազմում է 5,023,162.620 հազ. դրամ առաջարկվում է՝ ընկերության 100 տոկոս պետական բաժնետոմսերը ներկայացնել մասնավորեցման մրցույթով՝ բաժնետոմսերի վաճառքի նվազագույն գին սահմանելով գնահատված արժեքի 75 տոկոսը։

Հիշեցնենք` Փաշինյանն էր ասել, որ Հայաստանում պետական գույքի արդյունավետ կառավարումը Կառավարության ամենակարևոր մարտահրավերներից մեկն է։  Նա ասել էր, որ ունենք մի քանի տասնյակ միլիարդ դրամ գնահատված գույք, որը պետք է օտարվի և դրա արդյունքում պետական բյուջեն եկամուտներ ստանա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ