Ցանկացած ողջամիտ իշխանություն նման հանրային բողոքի պայմաններում հրաժարական է տալիս։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արամ Վարդևանյանը անդրադառնալով իմպիչմենթի վերաբերյալ հարցին։
«Այս իշխանությունները, քանի որ ժողովրդավարության հետ առնչություն չունեն, այլ ոճի են։ Դա ավելի սրվեց հունիսի 3-ի իրադարձությունների ժամանակ, երբ ժողովրդավարական իշխանությունը 5 հատ նռնակ գցեց ժողովրդի վրա։ Բայց մենք խաղաղ ճանապարհով հասնելու ենք «առանց Նիկոլ Հայաստան» իրավիճակի, թող մեր հայրենակիցները վստահ լինեն դրանում։ Իմպիչմենթը Փաշինյանին խաղաղ ճանապարհով հեռացնելու գործիքներից մեկն է», - ասաց Վարդևանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը