Ռուսաստանաբնակ հայտնի հայ մեդիամենեջեր Արամ Գաբրելյանովը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Պատմում եմ այն, ինչ գիտեմ․ Կրեմլում զարմացած են, որ Փաշինյանը չի կարողացել 50 տոկոսից ավելի հավաքել։ Կրեմլի այն թևը, որը երկրի ղեկավարությանը համոզում էր, թե Փաշինյանը դեռ շատ ուժեղ է, խայտառակված է։ Ռուս ուժայինները գոհ են։ Փաշինյանի թիմը շոկի մեջ է, շատերը համոզված են, որ Նիկոլն իր անձնական փրկության խաղն է տանում, և ինչ-որ բան լինելու դեպքում կփրկի իր կաշին՝ թքելով թիմի վրա։ Ընտրական հանձնաժողովի ղեկավարը կեղծել է առավելագույնը, բայց Ավինյանին լկտիաբար հաղթանակ տալ չի համարձակվել։ Վահագնը իր շրջապատում հայտարարել է՝ հետո բանտ նստել չեմ պատրաստվում։ Նա կփախչի Կանադա, իսկ ես տեղ չունեմ։ Ռուս վերլուծաբանները Կրեմլում զեկուցել են, որ Փաշինյանի ակտիվի առավելագույն թիվը, ովքեր պատրաստ են նրա հետևից դուրս գալ Երևանի փողոցներ, մեկուկեսից 2 հազար մարդ է։ Ինչպես նշում են ռուսական հատուկ ծառայությունները, հակափաշինյանական հայրենասեր ընդդիմությունը պատրաստ է փողոց դուրս բերել ավելի քան 50 հազար մարդու»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը