14 06 2022

Սունկ, հատապտուղ հավաքելը 25 օր կարգելվի

Սունկ, հատապտուղ հավաքելը 25 օր կարգելվի

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ հունիսի 14-ին ավարտվել են Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Վայոց ձորի (1700 հա տարածք), Արագածոտնի (1340 հա տարածք ) և Հրազդանի (1400 հա տարածք) «Անտառտնտեսություններում» անցկացվող ավիացիոն-քիմիական պայքարի միջոցառումները։

«Սակայն, պայքարի միջոցառումների ավարտից հետո՝ 25 օր, արգելվում է քիմիական մշակման ենթարկված տարածքներ մարդկանց մուտքը, սնկերի, բույսերի և հատապտուղների հավաքը», - զգուշացնում են նախարարությունից։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ