13 06 2022

Հայաստանում ամուսնալուծությունների թիվն ավելի շատ է, քան ամուսնություններինը

Հայաստանում ամուսնալուծությունների թիվն ավելի շատ է, քան ամուսնություններինը

ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալների համաձայն՝ 2022 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում գրանցվել է 5229 ամուսնություն, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 5,6 տոկոսով կամ 308-ով։

Ուշագրավ է, որ արցախյան վերջին պատերազմին նախորդող շրջանում ամուսնությունների թիվն ավելի շատ է եղել, քան հիմա։ Անշուշտ, այս ամենը կարելի է բացատրել մեր հասարակության մեջ սոցիալ-տնտեսական խնդիրներով, բացասական սպասումներով, ինչպես նաև անվտանգության խնդիրներով։

Հարկ է նշել, որ պատերազմի զոհերի և հաշմանդամություն ստացածների մեծ մասն երիտասարդներ էին, որոնք ապագայում պետք է ամուսնանային և իրենց ընտանիքը կազմեին։ Հետևաբար, այն ազդելու է նաև ապագայումամուսնությունների թվի վրա։

Մտահոգիչ է, որ ամուսնությունների թվի նվազման պայմաններում ավելանում են ամուսնալուծությունները։ Մասնավորապես՝ 2022 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում գրանցվել է 1492 ամուսնալուծություն, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 15 տոկոսով կամ 195-ով։ Այսինքն՝ ստացվում է ամեն երրորդ զույգն ամուսնալուծվում է։

Չխորանալով ամուսնություններիի նվազման և ամունսալուծությունների աճի սոցիալ-տնտեսական, արժեհամակարգային և կենցաղային պատճառների մեջ՝ պետք է արձանագրել, որ միաժամանակ այն հանգեցրելէ ժողովրդագրական խնդիրների սրմանը։ Մասնավորապես՝ 2022 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում ծնվել է 10869 երեխա, որը նախրդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 3,5 տոկոսով կամ 390-ով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ