«Դիմադրսության» շարժման ընթացքում չեք կարող նշել մի դեպք, երբ մենք վճռական չենք եղել, եթե պետք է եղել շենք շրջափակել, շրջափակել ենք, եթե մեր առջև ճանապարհ են փակել, բացել ենք: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց Իշխան Սաղաթելյանը:
«Մենք երբեք չենք գնա արկածախնդրության և այս շարժումը չենք տապալի: 45 օր մարդիկ եղել են փողոցում, մենք իշխանությանը երբեք լեգիտիմ իրավունք չենք տվել բռնություն կիրառելու, բայց նրանք դա արել են անընդհատ: 2500 մարդ բերման է ենթարկվել, 48 հոգի ձերբակալվել է, որից 31-ը կալանքի տակ է»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը