«Այս աշխարհաքաղաքական խաղերի մեջ ցանկացած գին տրվում է, քանի որ աշխարհի ջրբաժանի մեջ Հայաստանն էական դերակատարում կարող է ստանձնել , նա կարող է ցանկացած գնի համար սակարկել ։ Որքան Նիկոլը շարունակի իշխանությունը, այդքան հաջորդ հնարավոր պատերազմը թակում է մեր դուռը , դա կարող է լինել մեկ ամիս հետո , կամ՝ աշնանը, բայց դա լինելու է»,-այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ հրավիրված ասուլիսի ժամանակ։
«Այսօր մենք չենք կարող նոր պատերազմը տանել , որովհետև դրա բարոյահոգեբանական հիմքերը չկան, պատերազմից հետո նույնիսկ բանակի վերակազմավորման խմնդիրները չեն լուծել սրանք , աշխարհաքաղաքական նոր իրավիճակում նոր պատերազմի դեպքում ոչ մի երկիր Հայաստանին կողքը չի կանգնի»,-ասաց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը