09 06 2022

Ոստիկանության կողմից հատուկ միջոցների կիրառման հարցով պատգամավորը դիմել է գլխավոր դատախազին, ԱՄՆ, ԵՄ, ՌԴ դեսպաններին

Ոստիկանության կողմից հատուկ միջոցների կիրառման հարցով պատգամավորը դիմել է գլխավոր դատախազին, ԱՄՆ, ԵՄ, ՌԴ դեսպաններին

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հունիսի 3-ին Երևանում անհնազանդության խաղաղ ակցիային մասնակցած քաղաքացիների նկատմամբ ոստիկանության կողմից հատուկ միջոցների կիրառմանն առնչվող խնդրահարույց հարցերի վերաբերյալ դիմել է ՀՀ գլխավոր դատախազին, ԱՄՆ, ԵՄ, ՌԴ դեսպաններին, միջազգային կառույցների ներկայացուցիչներին։

Նա նաեւ նշել է. «ՀՀ գլխավոր դատախազի, միջազգային հեղինակավոր օղակների ուշադրությունն եմ հրավիրել մի քանի հանգամանքների վրա՝ 

- Ահազանգերի և հաղորդումների համաձայն՝ հատուկ միջոցները կիրառվել են առանց նախազգուշացման,

- Ընդդիմադիր գործիչների պնդումների համաձայն՝ ոստիկանության զորքերի սպառազինությունում կիրառված հատուկ միջոցների պիտանելիության ժամկետը լրացած է եղել, քանի որ 2017թ-ից հետո կոնկրետ «Սվիրել» տեսակի լուսաձայնային արկ ձեռք չի բերվել։ Իսկ դրանց պիտանելիության ժամկետը ընդամենը 4 տարի է,

- Մասնագետների և ականատեսների վկայություններով քաղաքացիների և ոստիկանության ծառայողների ստացած բեկորային վնասվածքների ծանրության պատճառը հենց զինամթերքի ժամկետանց լինելն է։

ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված գրությունը վերաբերել է հանձնարարականի՝ ուղղված իրավասու մարմիններին՝ քննության առնելու հատուկ միջոցներ կիրառելու անհրաժեշտության մասին որոշման իրավաչափությունը, ինչպես նաև կիրառված հատուկ միջոցների պիտանելիության, ժամկետանց լինելու վերաբերյալ հարցերը և ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգավորումների համապատասխան ընթացք տալուն։

Միջազգային գործընկերներին ուղղված հրատապ նամակով խնդրել եմ հրապարակային մեկնաբանություն բողոքի ձայն բարձրացնող քաղաքացիների նկատմամբ ոստիկանության անթույլատրելի գործողությունների վերաբերյալ՝ նշելով, որ միջազգային հեղինակավոր կառույցների հրապարակային խոսքը կարող է ազդել ոստիկանական անթույլատրելի գործողությունների կանխարգելմանը։

Հետևողական եմ լինելու։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ