Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում իր գոհունակությունն էր հայտնում ոստիկաններին:
«Պետք է նշել, որ իսկապես երբեմն զարմանում եմ մեր ոստիկանների համբերության և նրանց պինդ նյարդերի վրա, նրանք փայլուն ծառայություն են իրականցանում, նաև շնորհակալություն եմ հայտնում նրանց»։
Հիշեցնենք, որ հունիսի 3-ին հենց ԵՄ գրասեն բակի դիմաց, Պռոշյան-Դեմիրճյան փողոցների հատման կետում բախումներ տեղի ունեցան ոստիկանների և ցուցարարների միջև: Պաշտոնական տվյալներով վնասված է ստացել 60 անձ, որից 39-ը՝ ոստիկան: Ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ: Առաջարկում ենք վերհիշել, թե ինչի համար է շնորհակալություն հայտնում ոստիկաններին Անահիտ Ավանեսյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը