«Մենք պետք է հասկանանք, որ չունենք անկախ ու սեփական որոշումներով գործող ոստիկանություն։ Ոստիկանության գործողությունները խոսում են՝ իշխանության ղեկին նստածի վախերի մասին։ Ոստիկանության արձագանքից մենք տեսնում ենք ՔՊ ժողովների ներքին քննարկումները։ Ոստիկանության գործողություներն արտացոլումն են ՝ այդ քննարկումներում ընդունված որոշումները։
Մարդիկ ունեն կորցնելու մի բան, դա իրենց իշխանությունն է և այդ իշխանությունը պահելու համար տվել են հայրենիքն անգամ և պատկերացրեք այդ մարդիկ , ովքեր սեփական կոշիկը կպաշտպանեն, բայց հայրենիքը կտան, կանգնած են այդ իշխանությունը կորցնելու առջև։
Բոլոր մարդիկ, ովքեր էկրանների առջև նստած մեզ դիտում են, պետք է իմանան , որ այն օրը, երբ իրենք դուրս գան փողոց ու վտանգ ներկայացնեն այս իշխանությունների համար, իրենց նկատմամբ կկիրառվեն այդ նույն բռնի գործողությունները»,-ասաց Քրիստինե Վարդանյանը։
Հիշեցնենք, որ «Դիմադրություն» շարժման մասնակիցները՝ «Առանց թուրքի Հայաստան», «Նիկոլ, դավաճան» վանկարկումներով, քայլերթով շարժվել են դեպի ԵՄ գրասենյակ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը