06 06 2022

Մենակ դուք էիք մնացել այս իշխանություններին նպաստելու՝ խելքի՛ եկեք․ Իշխան Սաղաթելյանը՝ բուհերի ռեկտորներին



Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց, որ տարբեր պետական կրթական հաստատությունների ղեկավարներ՝ բուհերի ռեկտորներ, քոլեջի տնօրեններ, խնդիրներ են ստեղծում այն ուսանողների համար, ովքեր դասադուլի օրերին բացակայել են դասերից և մասնակցել ենք դիմադրության ցույցերին։

«Մենակ դուք էիք մնացել այս իշխանություններին նպաստելու՝ խելքի՛ եկեք, թե չէ կգանք ձեր հետևից։ Ուսանողներին կոչ ենք անում կրկնվելու դեպքում ասել այն դասախոսների ու ռեկտորների անունները, ովքեր դա արել են»,-հայտարարեց Սաղաթելյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ