04 06 2022

Մենք պատասխանատվությունից փախչող չենք, պայքարի մեջ էլ մտել ենք պատասխանատվությամբ. Իշխան Սաղաթելյան



Մենք այս շարժման բոլոր պրոցեսների համար անձամբ պատասխանատվություն կրում ենք, մենք ոչ պատասխանատվությունից խուսափող ենք, ոչ էլ փախչող: Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով այն հարցադրումներին, թե երբ բախումներ են տեղի ունենում, ով է պատասխանատվություն կրում:

«Մեզ հենց այդ պատասխանատվությունն է ստիպել, որ մենք այսօր այս հարթակում ենք ու այս պայքարի մեջ: Մեզ հանուն մեր երկրի, մեր երեխաների, ծնողների, մեր պետականության պատասխանատվությունն է բերել այս հրապարակ: Մենք կարող էինք շատերի պես խուսափել այդ պատասխանատվությունից, զբաղվել մեր ընտանիքներով, հարազատներով, ընթացիկ քաղաքական ելույթներ ունենայինք, իմիտացիա անեինք, քննադատեինք ու անտարբերությամբ տեսնեինք, թե ոնց են մեր երկիրը կտոր-կտոր հանձնում թշնամուն: Բայց մենք չենք գնացել այդ ճանապարհով, մենք մեկ ամիս առաջ այս հարթակից հայտարարել ենք, որ մտնում ենք այդ պատասխանատվության տակ՝ հասկանալով դա ինչ է նշանակում ու գնում ենք մինչև վերջ»:

Ավելին՝ տեսանյութով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ