Միակ ելքը այս իշխանության հեռացումն է, այս պահին կառավարության շենքը գտնվում է շրջափակման մեջ, մեր պահանջները հստակ հնչեցրել ենք, ինքը գալուց առաջ փախել է շենքից, բայց դա իրավիճակի հանգուցալուծում չէ, որովհետև Կառավարության բազմաթիվ աշխատակիցներ գտնվում են շրջափակման մեջ, պահանջում ենք կա՛մ խորհրդարանի նիստ, կա՛մ գա այս հարցերին պատասխան տա: Այս մասին Yerevan.Today-ին ասաց Իշխան Սաղաթելյանը։
«Նիկոլ Փաշինյանը իր փախուստով փաստում է, որ իշխանություն չունի, իրենք ունեն պաշտոն բայց ոչ իշխանություն»,-ասաց Սաղաթելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը