01 06 2022

Շիրակի մարզպետը ևս փախավ՝ Արցախի հարցում դիրքորոշում չհայտնելու համար



«Դիմադրություն» շարժման անդամները Շիրակի մարզում ինքնակազմակերպվել են և գնացել մարզպետարան՝ իմանալու ՏԻՄ ղեկավար կազմի դիրքորոշումը Շարժման ձևակերպած Հայտարարության մասին։

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը տեղում չի եղել, իսկ փոխմարզպետները հրաժարվել են ընդունել քաղաքացիներին։

«Կարևոր էր ճշտել Շիրակի մարզպետ տիկին Բաղդասարյանի տեսակետը որպես ՀՀ քաղաքացի և Շիրակի մարզպետ կո՞ղմ է, թե՞ դեմ, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում։ Ակնհայտ էր, որ ամեն գնով փորձեցին խուսափել մեզ պատասխանելուց, որպես ՀՀ քաղաքացիների, և սպասարկում են թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը»,-ասաց ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանը։

Նա վստահեցրեց, որ պայքարը շարունակելու են մինչև  հասնեն վերջնական նպատակին՝ առանց Նիկոլ Հայաստանի։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ