Հայաստանի պետական պարտքը 2021 թվականին տարեվերջի դրությամբ կազմել է 4 տրլն 430 մլրդ դրամ, այն դրական արտահայտությամբ 2020 թվականի նկատմամբ աճել է 6.4 տոկոսով: Այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ներկայացմանը:
« Դրա գերակշիռ մասը կառավարության պարտքն է, իսկ 220 մլրդ դրամը՝ ԿԲ-ի: Կառավարության պարտքը տարեվերջին կազմել է 4 տրլն 210 մլրդ դրամ, որի կազմում արտաքին պարտքը՝ 2 տրլն 972 մլրդ, իսկ ներքին պարտքը՝ 1 տրլն 237 մլրդ դրամ։ Մեր դրամական արտահայտությամբ պետական պարտքը 2020 թվականի նկատմամբ աճել է 6.4 տոկոսով, այդ թվում կառավարության պարտքը՝ 7.3 տոկոսով: Իսկ դոլարային արտահայտությամբ՝ պետական պարտքը աճել է 15.8 տոկոսով, կառավարության պարտքը՝ 16.8 տոկոսով»,-ասաց նախարարը:
Իսկ Հայաստանում հարկային եկամուտները 1 տրլն. 690 մլրդ դրամ է կազմել, իսկ ծախսերը՝ 2 տրլն 49 մլրդ դրամ։
Նախարարի խոսքով, 359.1 մլրդ դրամի դեֆիցիտ է գրանցվել:
«Ծախսերի կատարումը 97.8 տոկոս է կազմել։ Ճշգրտված պլանի համաձայն՝ կառավարությունը 359 մլրդ դրամի չափով դեֆիցիտի ֆինանսավորման ծրագիր է մշակել։ Իսկ իրականում ներգրավված միջոցներից ֆինանսավորվել է միայն 320 մլրդ դրամը»,- ասաց Խաչատրյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը