30 05 2022

Ձեռնաշղթաներ հագցրել, գնում-գալիս՝ խփում էին. քաղաքացին՝ ոստիկանների գործողությունների մասին․ Yerkir.am



Yerkir.am-ը գրում է․ Այսօր Կառավարության 3-րդ մասնաշենքի առջեւից ոստիկանական բիրտ ուժի գործադրմամբ հարյուրավոր քաղաքացիներ են բերման ենթարկվել։ Քաղաքացիներից շատերը ոստիկանության բաժիններից տեղափոխվել են հիվանդանոցներ՝ մարմնական տարբեր վնասվածքներով։

Միքայելյան հիվանդանոց տեղափոխված «Դիմադրություն» շարժման ակտիվիստ  Արթուր Ազիզյանը պատմում է, որ իրեն բերման ենթարկելու ժամանակ ձեռնաշղթաներ են հագցրել, գցել են գետնին ու հարվածել։

«Ոստիկանները անցնում-դառնում՝ խփում էին։ Հետո տարան Ոստիկանության Նոր Նորքի բաժին։ Ասացի՝ ինձ օգնություն է պետք, 35 րոպե շտապօգնությունը կանգնած էր, թույլ չէին տալիս, որ բժիշկները օգնություն ցուցաբերեն»,- պատմում է քաղաքացին։

Նա այս պահին գտնվում է Միքայելյան հիվանդանոցում։ Ըստ քաղաքացու՝ կողոսկրերի կոտրվածք է ստացել։

Մանրամասն՝ տեսանյութում.

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ