Վաղ առավոտից ժողովուրդը, ընդդիմադիր պատգամավորները հավաքվել էին կառավարության երրորդ մասաշենքի մոտ, որտեղ մի քանի նախարարություն է տեղակայվել: Նրանք պահանջում էին հանդիպում նախարարների հետ։ Սակայն որևէ նախարար այդպես էլ չիջավ։ Ոստիկանները փոխարենը սկսեցին իսկական ջարդ կազմակերպել։
Yerevan.Today-ը փորձեց կապ հաստատել կառավարության երրորդ մասնաշենքում տեղակայված նախարարությւոնների ղեկավարների հետ՝ հասկանալու համար, թե ինչու չեն գնում ժողովրդի հետ հանդիպման, ինչո՞ւ են խուսափում, ինչի՞ց են վախենում։ Սակայն ո՛չ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ո՛չ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, ո՛չ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ո՛չ էլ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հեռախոսազանգերին չպատասխանեցին։
Նախարարությունների՝ մեր աղբյուրները մեզ հայտնեցին, որ նախարարները լքել են շենքը և անգամ ընդմիջումից հետո չեն վերադարձել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը