28 05 2022

ԱԺ արտահերթ նիստին չեն գալիս, որովհետև պատրաստվում են երկիրը հանձնելուն. Իշխան Սաղաթելյանը՝ ՔՊ-ականների մասին



Մի քանի օր առաջ հայտարերեցինք, որ հրավիրում ենք ԱԺ արտահերթ նիստ՝ մեր օրկարգով: Շատեը ճիշտ չհասկացան կամ որոշներն էլ դիատավորյալ խեղաթյուրեցին, իսկ ինչ ենք մենք ասել: Մենք ասել ենք, որ մեր օրակարգով՝ Հայաստանի անվտանգության, հայանպաստ օրակարգով հրավիրում ենք ԱԺ նիստ, որտեղ հանդես ենք եկել հստակ տեքստով, որն այստեղից հնչեցվել է: Ֆրանսիայի հրապարակում ելույթի ժամանակ ասաց Իշխան Սաղաթելյանը, ապա ընդգծեց:

«Այդ տեքստի հիմնական դրույթներն են, որ չի կարող լինել որևէ լուծում, որի պարագայում Արցախը կլինի Ադրբեջանի կազմում: 2-րդ՝ չի կարող տեղի ունենալ սահմանագծման և սահմանազատման աշխատանք, քանի դեռ Ադրբեջանի զորքերը գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում: 3-րդ՝ հայ-թուրքական հարաբերությունները չեն կարող կարգավորվել Ցեղասպանության միջազգային ճանաչման ընթացքը չեղարկելու կամ այն ուրացման հաշվին: Պահանջել ենք նաև հստակ հայտարարել, որ Հայաստանի ինքնիշխան և ամբողջական տարածքից որևէ զիջում չի լինելու Ադրբեջանին:

Հայաստանի տարածքում չի լինելու որևէ ճանապարհ՝ միջանցքային տրամաբանությամբ: Նաև ասել ենք, որ սա է քաղաքական օրակարգը, եկեք խորհրդարան, սա վերջնական ջրբաժան է: Երեկ երեկոյան հայտարարել են, որ չեն գալու, սիկ մինչ այդ ասում էին, որ խորհրդարանական ընդդիմությունը վախենում է գալ խորհրդարան, նայել մեր աչքերին և ասել այն, ինչ ասում է հրապարակից: Հետո էլ ասում էին, որ խորհրդարանական ընդդիմությունը չունի օրակարգ, խնդրեմ ձեզ, ասել ենք՝ տղա եք, եկեք ու ցույց ենք տվել օրակարգը: Բայց չեն գալիս ու մեկուկես էջանոց հայտարարությանը որևէ տողի ու բառի վրա չկա քննադատություն կամ հակազդեցություն, ուղղակի չեն գալիս, որովհետև պատրաստվում են երկիրը հանձնելուն»:

Ավելին՝ տեսանյութով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ