Դեկտեմբերի 12-ին ԱԺ արտահերթ նիստ անցկացելու հարց է ներկայացվել կառավարության հաստատմանը.հիմնավորման մեջ ասվում է, որ օրակարգում ներառված 2 հարց գտնվում են Ազգային ժողովում շրջանառության փուլում և չէին կարող ներառվել դեկտեմբերի 5-ից գումարվող հերթական նիստերի օրակարգ, ուստի նախագծերի քննարկման և ընդունման հրատապությունը հաշվի առնելով, առաջարկվում է դրանք քննարկել արտահերթ ընթացակարգով։
Առաջարկվում է դեկտեմբերի 12-ին ժամը 11:00-ին գումարվող նիստի օրակարգային «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ դրա ընդունումից հետո՝ 24 ժամվա ընթացքում, իսկ նախագծերի վերաբերյալ գրավոր առաջարկները և գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար սահմանել երեքական ժամ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը