Կեղծ վայրահաչություններ են տարածված, որոնք մարդկանց մոլորության մեջ են գցում, և իմ ելույթի նպատակը դրանց պատասխան տալն է: Ֆրանսիայի հրապարակում ելույթի ժամանակ ասաց Էներգետիկայի նախկին նախարար Մերուժան Միքայելյանը:
«Այսօր շարժումը ներկայացնում են իշխանության ու աթոռի համար կռիվ, ներկայացնում են նախկին-ներկա զզվելի, հնարովի թեզը, նախկինների՝ իշխանության վերադառնալու հարց: Մյուս կեղծարարությունն այն է, թե շարժումն իբր թե չունի գաղափարախոսություն, հետագա անելիքների ծրագիր, միայն կոչ ենք անում՝ առանց Նիկոլ ու առանց թուրքի Հայաստան: Իրենք շատ լավ հասկանում են, բայց փորձում են ներկայացնել, որ անելիքն ու ծրագիրը չկա, բայց ես ուզում եմ բոլոր այդ կեղծ թեզերը հերքել»:
Ավելին՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը