28 05 2022

Աննա Հակոբյանը հաշիվ է բացել շվեյցարական Julius Baer բանկում. Արամ Գաբրելյանով

Աննա Հակոբյանը հաշիվ է բացել շվեյցարական Julius Baer բանկում. Արամ Գաբրելյանով

Ռուսաստանցի մեդիա մենեջեր Արամ Գաբրելյանովը իր տելեգրամյան ալիքում գրում է.

«Դավոսի համաժողովին իբրև մասնակցող Փաշինյանի տիկնոջը նկատել են Ցյուրիխի Private banking Julius Baer բաժնում։ Նրա շրջապատում ասում են, որ Աննա Հակոբյանը հաշիվ է բացել իր անունով։
Տեղեկություններ կան, որ վարչապետի կինը Հայաստանում շահեր ունեցող հայ գործարարներից հերթական դրամահավաքը կսկսի, որպեսզի իր և իր տխրահռչակ հիմնադրամի հաշիվները համալրի։
Ի դեպ, Աննա Հակոբյանին Շվեյցարիայում ուղեկցում է հսկայական շքախումբ եւ երեք զինված թիքնապահ»:

Հավելենք, որ նշված բանկը համարվում է շվեցարական ամենից հուսալի «Private» բանկերից, որտեղ հաշիվ կարելի է բացել 1000 000 դոլարից սկսած:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ