27 05 2022

Երբ ծառայում են Նիկոլին իրենց համար որևէ սրբություն, արժեհամակարգ այլևս գոյություն չունի․ Գեղամ Մանուկյան



 «ՀՀ  պաշտոնաթող տասնյակ բարձրաստիճան գեներալներից սկսած ՝ զինվորականներ, իրավապահ համակարգի վերետաններ  հաղորդում են տալիս, որ կարմիր բերետավորները բռնություն են  կիրառել արցախյան ազատամարտի 3 պատերազմների մասնակից  պաշտոնաթող գնդապետի մասով․  երկու շաբաթ է անցել, բերանները ջուր առած վեր ընկած  են։ Բանակը մեր երկրում 30 տարի եղել է փայփայանքի հիմնական առարկա ։ Պետք է լուրջ ամոթանք  ասել բոլոր այն ուսակիր սպաներին,  ովքեր  տեսնում են ինչ է կատարվում ու լռում են, և ովքեր եղել են դեռ երեխա, երբ այսօրվա բռնության ենթարկված գնդապետն  իր երիտասարդ  կյանքը «Սիսական» ջոկատում կարող էր վտանգել  , բայց նրանք աչք են փակում, թե՝ ինչպես է կարմիր գլխարկը դրած  ինչ-որ մի թերուս բռնություն գործադրում»,-այս մասին ասաց Գեղամ Մանուկյանը՝  ԱԱԾ-ի դիմաց հավաքի ժամանակ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ