27 05 2022

Ոստիկանները լսելով, որ գնդապետի են ծեծում, ավելի էին ոգևորվել․ պահանջում ենք քրգործ հարուցել․ Արայիկ Մուրադյան



Մայիսի 8-ի առավոտյան Պուշկինի  փողոցում իմ երկու տղաների հետ քայլում էինք մայթով, տեսնելով , որ ոստիկանության մեքենայի մեջ իմ զինակից ընկերը փոխգնդապետ Առաքելյանն է, որը նաև զոհվածի հայր է, հետ եկա, տղաներին, ոստիկաններին խնդրեցի, որ իջեցնեն զոհվածի ծնողին։ Ասեցին՝ գնա էստեղից արա, ասացի «արա» չի, գնդապետ է դիմացդ կանգնած, ասացին մենք էլ գնդապետ չգիտեմ ինչ անող ենք,  հետո ասացին սրան տարեք․․․ Ասացի ինչ արարք եմ արել, որ տանում եք, սկսեցին խփել․․․ «Դիմադրության» շարժման ակցիայի ժամանակ ոստիկանների հետ տեղի ունեցած միջադեպի մասին պատմեց Պահեստազորի գնդապետ Արայիկ Մուրադյանը։

Նա հայտնեց, որ պահանջում են ծառայողական քննություն նշանակել և մեղավորներին պատժել։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ