«Միություն, պայքար, հաղթանակ», «առանց Նիկոլ Հայաստան», «պայքար, պայքար» վանկարկելով մի խումբ քաղաքացիները փակել են Սպիտակ-Երևան միջպետական ճանապարհը։
«Որպեսզի ունենանք արժանապատիվ Հայաստան, որպեսզի վերականգնենք մեր արժանապատվությունը, դրա համար անհրաժեշտ է ունենալ առանց Նիկոլ Հայաստան:
Մեր պայքարն ուղղված է հանուն Հայաստանի ինքնիշխանության, հանուն Արցախի հայկականության, հանուն մեր բոլորի արժանապատիվ ապագայի։ Հայաստանի իշխանությունները ձգտում են երկիրը տանել թուրքացման»,-ասում են անհնազանդության ակցիայի մասնակիցները։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը