Լոռու մարզում արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Ըստ նախնական տվյալների՝ պայթել է Վանաձորը սնուցող Նովոսելցովո- Վանաձոր ջրատարը, ջրի մեծ շիթը ողողել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ավտոճանապարհը:
«Վեոլիա ջուր» ընկերությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշել է, որ «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարի վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, փետրվարի 13-ին ժամը 20.30-ից մինչև փետրվարի 15-ը ժամը 08.30-ն կդադարեցվի Լոռու մարզի որոշ բնակավայրերի ջրամատակարարումը:
Մասնավորապես կջրազրկվեն.
1. Վանաձոր քաղաքի՝ Տիգրան Մեծի, Վարդանանց, Տերյան, Սպանդարյան, Զ.Անդրանիկի, Կ.Դեմիրճյան, Խորենացի, Բանյոյի, Բաթումի, Գր.Լուսավորիչ, Մոսկովյան, Շիրվանզադեի, Նժդեհի, Մյասնիկյան, Գոշի, Թատերական, Թումանյան, Շիրակացու, Ֆրիկի, Գորկու, Ղուկասյան, Նալբանդյան, Երկաթուղայինների, Լազյան, Էլեկտրաֆիկացիայի, Հյուսիսային, Նարեկացու, Թևոսյան, Չարենցի, Ադամյան փողոցներ՝ իրենց նրբանցքներով և փակուղիներով, ՋԷԿ C6-6, C6-3, C6-6, C6-8, ՋԷԿ տնակներ, Լոռվա խճուղու, Զաքարյան, Ազատամարտիկների, Հերացու, Սանկտ-Պետերբուրգի, Րաֆֆու, Կամոյի, Ռ.Մելիքյան, Այվազովսկու, Արաբկիր, Տպագրիչների, Բանակի, Միչուրինի, Դպրոցի, Աբովյան, Զորյան, Նիզամի, Չերնիշևսկու, Մանուշյան, Կոմիտասի, Նար-Դոսի, Հ.Էմինի, Մառի, Լեոյի, Պարոնյան, Իսրայել Օրու, Հալաբյան փողոցներ՝ իրենց նրբանցքներով և փակուղիներով, Սայաթ-Նովայի, Մուրացանի, Աղյուսագործների, Ճավճավաձեյի, Մարտի 8-ի, Չապաևի, Օրբելու, Կարբիշևի, Աղաբաբյան, Կիլիկիայի, Տաթևի, Լոռվա, Լագերի 8, 9 փողոցներ, Աղայան փող. 1-59 /կենտ/, 1-74 /զույգ/ տներ, Հակոբյան փողոցի կենտ համարի տներ և նրբանցք, Մաշտոցի փող. 1-33 /կենտ/, 2-58 /զույգ/ տներ և նրբանցք, Կնունյանց փող. 1-61 /կենտ/, 2-44 /զույգ/ տներ և 2-րդ շենք, Իսակովի փող. 1-27 /կենտ/, 1-30 /զույգ/ տներ, Սունդուկյան 1-15 տներ և 1-ին նրբանցք, Ծատուրյան փող. 1-19 տներ, Ն. Ստեփանյան 1-ի կոտորակներ և 8-16 տներ, Լալվարի փող. 1-11 /կենտ/, 2-24 /զույգ/ տներ, Նաիրի փող. 1,3,5 շենքեր, Ներսիսյան թաղամասի 1, 2, 3, 4, 5, 5/1, 6, 7, 8, 10, 11, 12, 13, 14 շենքեր և փակուղու 1 շենք, Երևանյան փող. 64, 66ա, 68, 70, 70/1, 103, 105, 107, 109 շենքեր, Շինարարների փող. 1, 2, 3, 4, 5, 5/1, 5/2, 8, 10 շենքեր, Աղայան փող. 72, 73, 75, 75ա, 77, 81, 83, 85, 87, 88, 90, 95, Ե1, Ե2 շենքեր, Ուսանողական փող. 4, 6, 8, 10, 14, 16, 16ա շենքեր և 1, 2, 3 տներ, Գուգարքի 6, 7, 8, 9, 10 շենքեր և քոթեջների 1, 2, 3 փողոցները, Պ. Սևակի, Ավետիսյան, Սարոյան, Իսահակյան փողոցներ՝ իրենց նրբանցքներով:
2. Վահագնի, Եղեգնուտ, Վահագնաձոր, Փամբակ, Գուգարք, Ամրակից, Գուլագարակ, Հոբարձի, Վարդաբլուր, Կուրթան, Ձորագյուղ, Ձորագետավան, Անտառամուտ գյուղերը»:
Իր հերթին հաղորդում է «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը հայում է, որ Վանաձորից դեպի Ալավերդի 21-րդ կմ վրա ջրագծի վթարի պատճառով ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ է, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի՝ Վանաձորից դեպի Ալավերդի 21-րդ կիլոմետրի վրա տեղի է ունեցել ջրագծի վթար:
«Վթարի հետևանքով ջուրը վնասել է ճանապարհի կողնակի և ծածկի մի հատված: Այժմ կատարվում են ճանապարհի ծածկի մաքրման և ժամանակավոր վերականգնման աշխատանքներ: Տվյալ ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ է: Ճանապարհի մաքրման և վերականգնման աշխատանքների ավարտից հետո կտրվի լրացուցիչ տեղեկատվություն», – նշվում է հաղորդագրության մեջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը