26 06 2020

Մ-3 միջպետական ճանապարհին նորոգման աշխատանքներ են ընթանում

Մ-3 միջպետական ճանապարհին նորոգման աշխատանքներ են ընթանում

Մեկնարկել են Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ54+000-կմ56+324 հատվածի միջին նորոգման աշխատանքները: Այս մասին հայտնում են ՏԿԵՆ-ից:

Աշխատանքներն իրականացվում են «Շինպլյուս» ՍՊ ընկերության կողմից: Միջին նորոգման աշխատանքների շրջանակներում կատարվում են՝ իջատեղերի և մուտքերի հողային հարթեցում, կողային առուների մաքրում, կողնակների լրացում, փոսային նորոգում, հարթեցնող շերտի, անվտանգության տարրերի (նոր ազդանշանային С1 տիպի պլաստիկ սյուներ), ասֆալտբետոնե ծածկի տեղադրում և նշագծում:

Անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով նշված ճանապարհահատվածը կահավորվել է համապատասխան ճանապարհային նշաններով:

Նշենք‚ որ 2020 թվականին նախատեսվում է իրականացնել շուրջ 87 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածների միջին նորոգման աշխատանքներ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ