26 05 2022

Աննախադեպ անվտանգության միջոցառումներ են իրականացնում, չնայած հայտարարել ենք, որ շենք ներխուժելու միտում չունենք. Խամոյան



Ես կարծում եմ, որ այս պատկերն առավել քան խոսուն է՝ ի պատասխան Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարություններին: Կառավարության մոտ խաղաղ անհնազանդության ակցիայի ժամանակ ասաց «Հայաստան» Խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:

«Դուք ինքներդ էլ տեսաք, թե քանի հազար ոստիկանական տարբեր ստորաբաժանումներ այստեղ կենտրոնացված են, աննախադեպ անվտանգության միջոցառումներ են իրականացնում այն դեպքում, երբ մենք ի սկզբանե հայտարարել ենք, որ շենք ներխուժելու որևէ միտում չունենք, ընդամենը ցանկանում ենք մեր ուղերձը փոխանցել Չեռնոգորիայի նախագահին, որ Նիկոլ Փաշինյանը չունի մանդատ, լեգիտիմություն և զուր են բոլոր այս պրատակոլային ընթացակարգերը»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ