«Դիմադրություն» շարժման մասնակիցները «Նիկոլ, դավաճան» վանկարկումներով հասան Կառավարության շենքի մոտ, որտեղ նրանց դիմավորեցին ոստիկանական մեծաքանակ խմբերը՝ թույլ չտալով առաջ շարժվել։
Հայկ Մամիջանյանը հայտարարեց․ «Մենք ասում ենք, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Մեկ էլ սրանք մի թեզ են փորձում շահարկել, շարժումը Արևմուտքից է, ասում է Լուկաշենկոն, Արևմուտքի որոշ գործիչներ ասում են՝ սա պրոռուսական շարժում է։ Այստեղ բոլորիս անունից ասում եմ՝ ամենահայկական, ամենապրոարցախյան շարժումն է»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը