26 05 2022

Հայկական կողմին է վերադարձվել հայ-ադրբեջանական սահմանը հատած զինծառայող Էդուարդ Մարտիրոսովը․ ՊՆ

Հայկական կողմին է վերադարձվել հայ-ադրբեջանական սահմանը հատած զինծառայող Էդուարդ Մարտիրոսովը․ ՊՆ

Մայիսի 22-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, և Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի միջնորդությամբ, մայիսի 26-ին հայկական կողմին է վերադարձվել ս.թ. ապրիլի 23-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Մարտիրոսովը:   

Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։  

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ